Ինչպես
Zinvor.info-յին հայտնեն են ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ երկու երկրների միջև համագործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը:
Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Միացյալ Թագավորության համագործակցությունից, մասնավորապես էներգետիկայի, կրթության, ներդրումների ոլորտներում և նշել, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, փոխայցելությունները, միջկառավարական համագործակցության հանձնաժողովների աշխատանքի վերսկսումը կնպաստեն. նոր ոլորտներում կապերի զարգացմանը։
Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման Ադրբեջանի տեսլականի, այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղ գործընթացի առաջընթացի մասին։
Նա ասել է, որ ադրբեջանական կողմի նախաձեռնած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել, աշխատանքներ են տարվում փաստաթղթի նախագծի համաձայնեցման ուղղությամբ, սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանին տարածքային պահանջները հիմնական խոչընդոտ են հանդիսանում։
Zinvor.info