Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է՝ խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Նախագահը նշել է, որ Միլլի Մեջլիսը անմիջապես իր վերաբերմունքն է հայտնել այս բանաձևի նկատմամբ. «Ցավոք, Եվրախորհրդարանը գործիք է դարձել Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ իրականացնող ուժերի ձեռքում։ Այս բանաձևով Եվրախորհրդարանը ոչ միայն կողմնակալություն է ցուցաբերում մեր տարածաշրջանի պատմական ու ժամանակակից իրողությունների նկատմամբ, այլև կասկածի տակ է դնում Ադրբեջանի հաղթանակը։ Հայաստանը 30 տարի օկուպացրել է մեր հողերը, և միջազգային հանրությունը չգիտես ինչու նախընտրել է լռել»։
Սահիբա Գաֆարովան անդրադարձել է նաև մեկ այլ հարցի. «Մտահոգության տեղիք է տալիս նաև Եվրախորհրդարանի վերաբերմունքը COP29 միջոցառմանը, որը կանցկացվի նոյեմբերին մեր երկրում։ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կտրականապես մերժում է ցանկացած կողմնակալություն։ Մեր երկիրը վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն։ Ոչ մի ճնշում կամ սպառնալիք չի կարող մեզ մոլորեցնել մեր ուղուց»: