Բայրամովը հանդիպել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին
Բայրամովը հանդիպել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին
11:46     24 10 2024    
Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրային։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Բրազիլիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ոլորտները, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) նախապատրաստական աշխատանքները:

Նշվել է փոխայցելությունների և շփումների ակտիվացման կարևորությունը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացման համար։

Ընդգծվել է, որ քաղաքական խորհրդակցությունները օգտակար են համագործակցության հնարավորությունների քննարկման առումով։

Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Բրազիլիայի միջև առևտրաշրջանառության առկա ծավալը չի համապատասխանում համագործակցության հետագա խորացման առաջնահերթություններին և, հետևաբար, ընդգծել է առկա ներուժի օգտագործման կարևորությունը առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրազիլիա  


Լրահոս