Հիքմեթ Հաջիևը նշել է, որ BRICS-ը բազմակարծությանը և միջազգային հարաբերությունների համակարգի ժողովրդավարացմանը ծառայող ինստիտուտ է: «Մենք կարծում ենք, որ BRICS-ի երկրները, հավատարիմ լինելով միջազգային իրավունքին, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, պահպանելով փոխշահավետ հարաբերություններ պետությունների միջև և կանխելով քաղաքական օրակարգի մոնոպոլիզացումը միայն մեկ խմբի կողմից, նպաստում են գլոբալ կառավարման բարելավմանը և միջազգային կարգի զարգացմանն ավելի արդար ուղղությամբ»,- ասել է նախագահի օգնականը՝ հավելելով, որ այսօրվա աշխարհն ավելի լավ կլիներ, եթե բոլոր երկրները հարգեին ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Նրա խոսքով, BRICS երկրներն ունեն զարգացման հսկայական ներուժ։ «Յուրաքանչյուր անդամ երկիր ունի իր համեմատական առավելությունները, և դրանք պետք է օգտագործվեն ի շահ բոլորի», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Zinvor.info