Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ֆրանսիայում Դուրովի և Սեբի ձերբակալության մասին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ֆրանսիայում Դուրովի և Սեբի ձերբակալության մասին
22:57     16 10 2024    
Ֆրանսիական իրավապահ մարմինների կողմից Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի և աֆրիկյան ժողովուրդների իրավունքների համար պայքարող Քեմի Սեբի ձերբակալումը և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը Ֆրանսիայի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Այդ մարդկանց հետապնդումն իրենց քաղաքական համոզմունքների համար անընդունելի է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

«Ֆրանսիական կողմը պետք է ապահովի թափանցիկ և արդար հետաքննություն և պատշաճ կերպով տեղեկացնի միջազգային հանրությանը։

Մենք կարծում ենք, որ Ֆրանսիայում քաղաքական դրդապատճառներով նման ձերբակալությունները պետք է հետաքննվեն Եվրամիության, Եվրախորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության համապատասխան մարմինների կողմից»,- ասել է Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս