Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումները կատարել են առաջադրանքները
  Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումները կատարել են առաջադրանքները
09:09     12 10 2024    
2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ցամաքային զորքերի հրթիռահրետանային ստորաբաժանումները կատարել են կրակային տարբեր վարժություններ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ստորաբաժանումները, որոնք, ըստ պլանի, պետք է իրականացնեին կրակային աջակցություն, մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման վայրեր և գրավել կրակային դիրքեր։

Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված վարժանքների ընթացքում կատարվել են պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու առաջադրանքներ։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԶՈւ  


Լրահոս