Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն Մոսկվայից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Այսօր մենք զրուցել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երեկ երեկոյան մենք ոչ պաշտոնապես շոշափեցինք մեր հարաբերությունների ներկա կարգավիճակին վերաբերող հարցեր։ Անմիջապես ուզում եմ նշել, որ հարաբերությունները դրական են զարգանում։ Մենք դա նշեցինք դեռ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ»,- ասել է նա։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 4,3 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանի տնտեսությունում ռուսական ուղղակի ներդրումների ծավալը գերազանցում է 4 միլիարդ դոլարը։
Zinvor.info