Պեսկով. Ռուսաստանը և Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան ամենամոտ գործընկերներ
  Պեսկով.  Ռուսաստանը և Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան ամենամոտ գործընկերներ
15:32     07 07 2025    
Մոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային, դաշնակցային հարաբերությունների մեջ և համարում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունն ասում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը հանդիսանում են ամենամոտ գործընկերներ, դաշնակիցներ ու երկրներ, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, ընդհանուր ներկայով, ընդհանուր ապագայով։ Առաջացող խնդիրները, անշուշտ, պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այնպես, որպեսզի դա համապատասխանի մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս