Ռուսաստանի ԱԳՆ. Պետք է պաշտպանել խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում
  Ռուսաստանի ԱԳՆ.  Պետք է պաշտպանել խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում
17:04     07 10 2024    
Հարկավոր է ամեն գնով պաշտպանել խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ռուսական կողմը ողջունում է նրանց, ովքեր պատրաստ են օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, սակայն զգուշացրել է, որ Մոսկվան չի հանդուրժի Արևմուտքի կործանարար ազդեցությունը։

«Սա բազմաչարչար տարածաշրջան է, որն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Ուստի ռուսական կողմը ուրախ կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են հանգիստ գալ այստեղ, օգնել, աջակցել։ Ուստի, ով ցանկանում է գալ խաղաղությամբ, օգնել, աջակցել, ես կարծում եմ, մենք բոլորս միայն ուրախ կլինենք։ Բայց ում թևի տակ քար է, անգամ դանակ, հեռու կորեք այստեղից, մեր տարածաշրջանից,- շարունակել է նա։- Մենք միասին այնքան ուժ ենք նվիրել այն բանին, որպեսզի այստեղ պահպանենք խաղաղությունը, որ պետք է անել ամեն բան, որպեսզի թույլ չտանք ահա այդ ամենահերթական մախինատորներին եւ մանիպուլյատորներին, այսպես ասած, կառավարվող քաոսի իրենց քաղաքականությունը ծավալել», - ասել է նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   ԱԳՆ  


Լրահոս