Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան
  Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան
15:21     20 11 2024    
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում նրան բողոք է հայտնվել Ֆրանսիայի գործողությունների դեմ, կապված՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) համաժողովի 29-րդ նստաշրջանի նախաշեմին և միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահության հետ։

Մասնավորապես նշվել է Ֆրանսիայի կոչերի անընդունելիության մասին՝ բոլկոտել ՄԱԿ-ի այս հեղինակավոր միջոցառումը, համաժողովին չմասնակցելու ֆրանսիական կողմի կոչերը բազմաթիվ պետությունների ղեկավարներին, ինչպես նաև ընդունված բանաձևի անընդունելիությունը, որն ընդունվել է Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ջանքերով և պարունակում է անհիմն քննադատություն՝ COP29-ում Ադրբեջանի նախագահության և կլիմայի փոփոխության դեմ պայքարում մեր երկրի ջանքերի վերաբերյալ։ Բացի այդ, ընդգծվել է, որ Հայաստանին զանգվածաբար զինելու և այս երկրում միլիտարիզմն ու ռևանշիզմը խրախուսելու Ֆրանսիայի գործողությունները հարված են խաղաղ գործընթացին։ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջել է դադարեցնել՝ Ադրբեջանի և կարգավորման գործընթացի դեմ ուղղված քայլերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս