Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ֆրանսիան կոպտորեն չարաշահել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության կարգավիճակը, որի անդամ չէ Ադրբեջանը, որպեսզի այդ կազմակերպության գագաթնաժողովի բանաձևում ներառեն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված դրույթներ, և բացահայտ խախտելով բազմակողմ դիվանագիտական ձևաչափերում փաստաթղթերի պատրաստման ընդունված պրակտիկան և բազմակողմ բանակցությունների տարրական կանոնները, թույլ չի տվել անգամ քննարկել նշված դրույթների վերաբերյալ մի քանի անդամ պետությունների առաջարկությունները:
«Արդյունքում, այն դրույթների վերաբերյալ, որոնք ընդունվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում, կոնսենսուս ձեռք չի բերվել, իսկ փաստաթղթում որոշ դրույթների դեմ բողոքի պատճառով վերապահումներ են մտցվել։
Այսպիսով, չնայած Ֆրանսիայի բացահայտ աջակցությանը, Հայաստանի՝ իր հորինված պատմությամբ միջազգային ճանաչում ձեռք բերելու փորձերը ձախողվեցին նույնիսկ մի հարթակում, որին Ադրբեջանը անդամ չէ»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info