Զախարովան՝ Հաջիևի հայտարարությունների մասին
 Զախարովան՝ Հաջիևի հայտարարությունների մասին
09:41     03 10 2024    
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի տեսել Ադրբեջանի պաշտոնյաների ոչ մի հայտարարություն այն մասին, թե ՀԱՊԿ-ը սպառնում է այդ պետության անվտանգությանը:

«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ուղղված չէ որևէ մեկի դեմ, և Հիքմեթ Հաջիևի արտահայտությունները չեն կարող վերաբերել կազմակերպությանը:

«ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ, այն կազմակերպություն է, որը միավորում է սեփական անվտանգության հարցերով մտահոգված երկրներին, և այդ կառույցի ո՛չ կանոնադրական փաստաթղթերում, ո՛չ գործունեության պատմության մեջ չկա որևէ բառ, որը կվկայի, թե այդ կառույցն ուղղված է եղել ինչ-որ մեկի դեմ»,-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է՝ խոսքը համագործակցության կամ ռազմական դաշինքների մասին է, որոնց մեջ Արևմուտքը ցանկանում է ներքաշել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:

Զախարովան ընդգծել է, որ քողարկվելով բարի մտադրություններով, ԵՄ ներկայացուցիչները զբաղվում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ադրբեջան  


Լրահոս