Առանձին համազորային բանակի հրետանավորները ոչնչացրել են հակառակորդի թիրախները
  Առանձին համազորային բանակի հրետանավորները ոչնչացրել են հակառակորդի թիրախները
16:13     02 10 2024    
Առանձին համազորային բանակի պատրաստության պլանի համաձայն՝ հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են մարտական կրակոցով ցուցադրական մարտավարական վարժանքներ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ «տագնապի» ազդանշանով ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման կետերից դեպի կենտրոնացման վայրեր: Քարտեզի վրա հստակեցվել են այն գործողությունները, որոնք պետք է կատարվեին, լսվել են սպաների զեկույցները ներկայիս մարտավարական իրավիճակին համապատասխան կայացված որոշումների վերաբերյալ։

Ստորաբաժանումները երթուղու երկայնքով հաղթահարել են տարբեր խոչընդոտներ և կատարել կրակային դիրքեր գրավելու, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության վիճակի բերելու գործողություններ։

Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների հետ համատեղ որոշվել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները։

Zinvor.info

Հեշթեգներ. Առանձին-համազորային-բանակ  


Լրահոս