Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձի տեքստը ընթերցել է Պետական անվտանգության ծառայության պետ, ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը։
Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում շուրջ 4000 ադրբեջանցի ավելի քան 30 տարի է համարվում է անհետ կորած։
Նրանց շարքում կան խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը դեռևս հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին, այդ թվում՝ Ադրբեջանի ազգային հերոս Նաթիկ Գասիմովի։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքից և կատարի իր պարտավորությունները, որոնք բխում են միջազգային մարդասիրական իրավունքից։
Նախագահի կարծիքով, եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա պետք է խստորեն դատապարտի գերի ու պատանդ վերցված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները, պատժի մեղավորներին։ Դա կարող է դառնալ նաև երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը։