Ալիևը դիմել է «Անհայտ կորածների խնդրի լուծում» թեմայով համաժողովի մասնակիցներին
  Ալիևը դիմել է «Անհայտ կորածների խնդրի լուծում» թեմայով համաժողովի մասնակիցներին
11:14     02 10 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում ընթացող՝ «Անհայտ կորածների խնդրի լուծում. աջակցություն ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ուղերձի տեքստը ընթերցել է Պետական անվտանգության ծառայության պետ, ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ, գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը։

Նշենք, որ համաժողովն անցկացվում է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս