Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Վազիանի» ուսումնական կենտրոնում երեք երկրների զինվորականները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կատարել են ռազմավարական կարևոր տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը կազմակերպելու առաջադրանքներ:
Զորավարժություններում, որն անցկացվել է մասնակից երկրների Զինված ուժերի միջև փոխգործակցության ամրապնդման և ներդաշնակվածության ապահովման նպատակով, դրսևորվել է բարձր պրոֆեսիոնալիզմ։