Պետդեպը՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների մասին
 Պետդեպը՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների մասին
14:32     27 09 2024    
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկարատև և արժանապատիվ խաղաղության ուղղությամբ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ կայացած Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո։

Նրա խոսքով, Էնթոնի Բլինկենը կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին։

«Պետքարտուղար Բլինկենը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկարատև և արժանապատիվ խաղաղության ուղղությամբ: Բլինկենը քաջալերել է երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու նպատակով»,– հայտարարել է Մեթյու Միլլերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս