Քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները
  Քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները
11:33     26 09 2024    
Ադրբեջանի 5-րդ հոբելյանական միջազգային պաշտպանական «ADEX» ցուցահանդեսի շրջանակներում Բաքվի Էքսպո կենտրոնում մի շարք հանդիպումներ են անցկացվում ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության դերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս