Հասանովն ու Գյուլերը՝ Բաքվի ADEX ցուցահանդեսում
  Հասանովն ու Գյուլերը՝ Բաքվի ADEX ցուցահանդեսում
08:53     25 09 2024    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ADEX 5-րդ ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Ինչպես հայտնել են Zinvor.info-ին պաշտպանական գերատեսչությունից, թուրքական պատվիրակության կազմում են եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակը, Ռազմածովային ուժերի հրամանատար, նավատորմի ծովակալ Էրջումենտ Թաթլըօղլուն, Ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն, Ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին և այլ պաշտոնատար անձիք:

Հանդիպմանը նշվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա։ Կողմերը գոհունակություն են հայտնել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության ներկա վիճակից, մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ADEX   Զաքիր-Հասանով  


Լրահոս