Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականները։
Տեսական և գործնական պարապմունքներից բաղկացած զորավարժությունների ընթացքում զինվորականները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման վերաբերյալ առաջադրանքներ։
Միջազգային զորավարժությունները, որոնք անցկացվում են մասնակից երկրների Զինված ուժերի միջև համագործակցության ամրապնդման և գործողությունների ներդաշնակման ապահովման նպատակով, կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը։