Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, պետության ղեկավարն ասել է. «Թիվ մեկ խնդիրը մեր ռազմական հզորության բարձրացումն է։ Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը մնացին անցյալում, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նոր կոնֆլիկտային օջախների ի հայտ գալը, պատերազմներն ու մեր շուրջ լարվածության աճը, Հայաստանում առկա ռևանշիստական միտումները ստիպում են մեզ մշտապես ուշադրություն դարձնել այս ոլորտին»։
Նշելով, որ երկրի առջև ծառացած խնդիրներից է նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը, Ադրբեջանի նախագահը հավելել է. «Բայց եթե մենք քիչ ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և անհրաժեշտ միջոցներ չհատկացնենք դրան, ապա ապագայում կարող ենք խնդիրների առաջ կանգնել»։
Zinvor.info