Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին
12:29     23 09 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ցավակցություն է հայտնել Իրանին՝ Իրանի Հարավային Խորասան նահանգի Տաբաս ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱԳՆ X-ի էջում զետեղված գրառման մեջ։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև Խորասան նահանգում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և հույս ունենք, որ այս ողբերգության հետևանքները արագ կվերացվեն»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս