Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Էնթոնի Բլինկենը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին «Դարի պայմանագրի» ստորագրման 30-ամյակի կապակցությամբ։
Էնթոնի Բլինկենը նշել է, որ դարի պայմանագրի ստորագրմամբ Ադրբեջանը դարձավ էներգակիրների կարևոր մատակարար. «Առանձնահատուկ նշանակություն ունի այս օրվա նշումը 2024 թվականին, երբ Ադրբեջանը կհյուրընկալի COP29-ը։ Ադրբեջանի հավատարմությունը գլոբալ էներգետիկ անցմանը հիմնված է Ձեր երկրի՝ որպես էներգետիկ ոլորտում հուսալի գործընկերոջ երկար տարիների պատմության վրա: Մենք ողջունում ենք կանաչ էներգիայի և վերականգնվող էներգիայի արտահանման ուղիների զարգացմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք կարող են ամրապնդել Ադրբեջանի առաջնորդական դերը և փոխակերպել տարածաշրջանը: «Դարի պայմանագիրը» ապացույցն է այն բանի, թե ինչի կարող ենք հասնել, երբ միասին աշխատենք:
Ինչպես նշեցի այսօր մեր հեռախոսազրույցի ժամանակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ընդլայնել համագործակցությունը և փոխգործակցել տարբեր կարևոր հարցերի շուրջ, ներառյալ համաշխարհային էներգետիկ անցումը և Ադրբեջանի էներգետիկ օրակարգը»։