Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։ «Շվեյցարացի պատգամավորներին չեն անհանգստացնում Հայաստանի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված հանցագործությունները, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների արտաքսումն այդ երկրից և ևս 800 հազար մարդու վտարումը 30 տարի օկուպացման տակ եղած հողերից։ Հայաստանում և նախկինում օկուպացված տարածքներում ադրբեջանցիների իրավունքների կոպիտ ոտնահարման և ադրբեջանական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացմանն ի պատասխան ցուցադրական լռությունը ակնհայտորեն ցույց է տալիս շվեյցարացի խորհրդարանականների կողմնակալ դիրքորոշումը։
Այս նախաձեռնությունը, որը հիմնված է խեղաթյուրված տեղեկատվության վրա, հարվածում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և ծառայում է էթնիկական հողի վրա հակամարտությունների հրահրմանը: Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված նման նախաձեռնությունները։
Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային ժողովի անդամներին ճանաչել Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը և այդ հարցում գործել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ: