Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, իր շնորհավորական ուղերձում Զաքիր Հասանովը նշել է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի իմաստուն և հեռատես քաղաքականության արդյունքում Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել իր պաշտպանունակության բարձրացման գործում, իսկ ադրբեջանական բանակում իրականացվող մասշտաբային բարեփոխումները մեզ պատմական հաղթանակներ են ապահովել։
«Ընդամենը 23 ժամ տևած եզակի հակաահաբեկչական գործողության ընթացքում և մեր զինվորականների շնորհիվ, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կատարեցին իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ամբողջությամբ վերականգնվեց»,- նշվում է շնորհավորական ուղերձում։