Քերիմ Վելիևը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարարին
  Քերիմ Վելիևը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարարին
11:54     20 09 2024    
Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոյի հետ։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը։

Կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Իտալիայի Հանրապետությունում ԱՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Ասլանովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Քերիմ-Վելիև   Իտալիա  


Լրահոս