Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Քելբեջարում լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ նման ինստիտուտ գոյություն չունի, և դրա այս կամ այն ձևով գործելու հնարավորությունը լիովին բացառվում է.
«Ուստի Մինսկի խմբի և նրա հետ կապված կառույցների գործունեությունը պետք է ամբողջությամբ դադարեցվի։ Ադրբեջանական կողմը Հայաստանին հրավիրել է նաև միասնական դիրքորոշում ցուցաբերել այս հարցում՝ ԵԱՀԿ շրջանակներում։ Սակայն Մինսկի խումբը և նրա հետ կապված կառույցները պահպանելու Հայաստանի փորձերը՝ կարող են վկայել այլ մտադրությունների մասին։ Սա մեզ վստահություն չի ներշնչում»,- ասել է Հաջիևը։
Zinvor.info