Այս մասին
Zinvor.info-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ «Ֆրանսիայի հակաադրբեջանական նախաձեռնությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրամիությունում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում ապացուցել են, որ այդ երկրի չեզոք միջնորդ լինելու մասին պնդումները լիովին անհիմն են։ Չնայած Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքներին, պաշտոնական Բաքվի քայլերն ու հայտարարությունները Ֆրանսիայի նկատմամբ կրել են բացառապես պատասխան բնույթ այդ երկրի ապակառուցողական գործունեությանը:
Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը վտանգ է ներկայացնում խաղաղության և կայունության համար։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանի ռազմականացման քաղաքականությանը: Այդ երկրները պետք է վերջապես հասկանան, որ խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն: Ակնկալում ենք, որ ֆրանսիական կողմը կհրաժարվի իր հակաադրբեջանական գործողություններից, կդադարեցնի իր քաղաքականությունը՝ ուղղված մեր դեմ և տարածաշրջանային կայունության խաթարմանը»,- ասել է Հաջիզադեն։
Zinvor.info