Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել այս ճանապարհին, և մենք պատրաստ ենք նրանց ցուցաբերել ցանկացած հնարավոր օգնություն, այդ թվում՝ հանդիպման կազմակերպումը, եթե դա օգտակար լինի»,- ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են Վաշինգտոնում այս տարվա հուլիսի 10-ին՝ ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և նրա հայ գործընկերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղ համաձայնագրի շուրջ։
Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի առաջընթացը պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և միջպետական հարաբերությունների հաստատման ճանապարհին և պայմանավորվել շարունակել աշխատանքը այս ուղղությամբ։