«Անսահման եղբայրություն-III». ադրբեջանցի հատուկ ջոկատայինները վնասազերծել են անօրինական զինված կազմավորումը
  «Անսահման եղբայրություն-III».  ադրբեջանցի հատուկ ջոկատայինները վնասազերծել են անօրինական զինված կազմավորումը
08:45     13 09 2024    
Ղազախստանի Թուրքեստանի մարզի «Օրդա» զորավարժարանում շարունակվում են «Անսահման եղբայրություն-III» բազմազգ զորավարժությունները։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Պակիստանի, Կատարի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները կատարում են մարտավարական, կրակային, դիպուկահարների, լեռնային և պարաշյուտային պատրաստության առաջադրանքներ։

Մարտական պատրաստության պարապմունքները, որոնք անցկացվում են բազմազգ խմբերի տեսքով, հնարավորություն են ընձեռում զինվորականներին իրականացնել փորձի փոխանակում և յուրացնել պայքարի նոր ձևեր ու մեթոդներ: Վարժանքների հերթական փուլում հատուկ նշանակության ստորաբաժանումներին հանձնարարվել է հայտնաբերել և վնասազերծել բնակեցված տարածքում գտնվող անօրինական զինված կազմավորումը։ Առաջադրանքը կատարվել է իրականին հնարավորինս մոտ պայմաններում:

Հատուկ ջոկատայինները բարձր պրոֆեսիոնալիզմ են դրսևորել: Նման զորավարժությունները ծառայում են տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի համախմբմանը:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս