ԱՀ ՊՆ-ն կազմակերպել է ռազմավարական հաղորդակցությունների դասընթաց
 ԱՀ ՊՆ-ն կազմակերպել է ռազմավարական հաղորդակցությունների դասընթաց
16:26     12 09 2024    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության կազմակերպմամբ և ԶԼՄ-ների զարգացման գործակալության աջակցությամբ Բաքվում անցկացվել է ռազմավարական հաղորդակցությունների դասընթաց։

Լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի վարչությունում անցկացված դասընթացին ներգրավվել են պետական կառույցների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ներկայացվել է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի համապատասխան որոշմամբ հաստատված պաշտպանության նախարարության հաղորդակցության ռազմավարությունը։

Դասընթացի ընթացքում կազմակերպվել են ճեպազրույցներ ՆԱՏՕ-ում ռազմավարական հաղորդակցության կազմակերպման և ռազմա-հասարակական կապերի հաստատման վերաբերյալ, տեղի են ունեցել փոխադարձ քննարկումներ, մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ՊՆ  


Լրահոս