Բաթումիում տեղի է ունեցել՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը
 Բաթումիում տեղի է ունեցել՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը
10:34     11 09 2024    
Սեպտեմբերի 10-ին Բաթումիում կայացել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի եռակողմ հանդիպումը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հանդիպմանը հատկապես նշվել է, որ մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարիդրացիության և բարեկամության մեջ, և այսօր պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև փոխգործակցությունը զարգանում է վերընթաց ուղղությամբ։ Ընդգծվել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված այս համագործակցությունը մեծ նշանակություն ունի՝ մեր ժողովուրդների երջանիկ ապագայի և բարեկեցության ապահովման համար։

Եռակողմ հանդիպմանը նշվել է՝ տարածաշրջանային անվտանգությանը վտանգ ներկայացնող ժամանակակից մարտահրավերների և գործոնների դեմ պայքարում համատեղ ջանքերի համախմբման կարևորությունը։

Նախարարներն ընդգծել են՝ համատեղ եռակողմ և երկկողմ զորավարժությունների շրջանակների ընդլայնման և փորձի փոխադարձ փոխանակման կարևորությունը։ Ընդգծվել է, որ եռակողմ պաշտպանական համագործակցության զարգացումը մեծ ներդրում կունենա՝ ոչ միայն մեր երկրների ներսում, այլև ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաթումի   Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս