Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորավարժություններին մասնակցում են՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Պակիստանի, Քաթարի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ուժերը, որպես դիտորդ հրավիրված են Հորդանանը և Ղրղզստանը։
Զորավարժությունների նպատակն է՝ կառավարման մարմինների և ստորաբաժանումների գործունեության օպերատիվ համակարգումը, անձնակազմի գործնական հմտությունների ու պրոֆեսիոնալիզմի բարձրացումը, ինչպես նաև փորձի փոխադարձ փոխանակումը: Զորավարժությունների շրջանակում հատուկ նշանակության ուժերը կկատարեն՝ մարտավարական, կրակային, պարաշյուտային և դիպուկահարների պատրաստության, ինչպես նաև բնակավայրում անօրինական զինված խմբավորումների հայտնաբերման և վնասազերծման առաջադրանքներ։ Զորավարժություններին, որին ներառված են զրահատեխնիկա, ավիացիոն միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, մասնակցում են 6 երկրների հատուկ նշանակության ջոկատների մինչև 300 զինծառայողներ։
Zinvor.info