Փաշինյան. Խաղաղության համաձայնագրում համաձայնեցվել է 13 հոդված և ներածականը
  Փաշինյան. Խաղաղության համաձայնագրում համաձայնեցվել է 13 հոդված և ներածականը
12:08     10 09 2024    
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում ամբողջությամբ համաձայնեցվել է 13 հոդված և ներածականը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին «Երևանյան երկխոսություն» ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, 16 հոդվածներից երեքը մասամբ համաձայնեցված են, դրանք բաղկացած են բառացիորեն երկու նախադասությունից.

Հայաստանի վարչապետի խոսքով, դա թույլ կտա «ձեռքի տակ ունենալ հաստատված փաստաթուղթ և դրան համապատասխան առաջ շարժվել»՝ նշելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս