Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին
 Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին
12:20     09 09 2024    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային և երկրի ժանդարմերիայի զորքերի գլխավոր հրամանատար Ալի Չարդաքչիին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, Զաքիր Հասանովի ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ Թունջելի նահանգում՝ եղբայրական Թուրքիայի Հանրապետության ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության տրանսպորտային միջոցի վթարի հետևանքով զինծառայողների զոհվելու լուրից։ Մենք կիսում ենք զոհվածների հարազատների ու մերձավորների վիշտը, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Թուրքիա  


Լրահոս