ԱՀ ՊՆ ռազմական քոլեջները պրոֆեսիոնալ միչմաններ կպատրաստեն
 ԱՀ ՊՆ ռազմական քոլեջները պրոֆեսիոնալ միչմաններ կպատրաստեն
09:53     09 09 2024    
Պաշտպանության նախարարության կազմի մեջ գտնվող, Ազգային պաշտպանության համալսարանին կից՝ Բաքվում, Գյանջայում և Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում գործող հատուկ նշանակության ռազմական քոլեջներում՝ ենթասպաների հետ միասին պրոֆեսիոնալ միչմաններ կպատրաստվեն:

Ըստ Zinvor.info-յի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս կապակցությամբ հաստատել է՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի՝ «Ռազմական ոլորտում երիտասարդների ուսուցման խրախուսմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխությունները։

Փաստաթղթի համաձայն՝ յուրաքանչյուր կուրսանտի հաշվին առկա միջոցների 50 տոկոսը վճարվում է ռազմական ուսումնարանների շրջանավարտներին՝ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ ռազմական քոլեջ ընդունվելիս, իսկ մնացած 50 տոկոսը՝ ադրբեջանական բանակում սպայի կամ ենթասպայի պաշտոնում նշանակվելու ժամանակ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ-ՊՆ  


Լրահոս