Զաքիր Հասանովը տեսչական ստուգում է անցկացրել պայմանական սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներում
 Զաքիր Հասանովը տեսչական ստուգում է անցկացրել պայմանական սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներում
12:32     07 09 2024    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ծանոթացել են՝ պայմանական սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներում ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով գերատեսչությանը, զեկուցվել է, որ զինծառայողների ծառայողական գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, և իրականացվում է նյութատեխնիկական ապահովում՝ նորմերին համապատասխան։

Պաշտպանության նախարարը, հանդիպելով զինծառայողների հետ, խոսել է՝ ԱՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ուշադրության և հոգածության շնորհիվ ադրբեջանական բանակում իրականացվող գործունեության մասին, որը նպատակաուղղված է զինծառայողների ծառայության և սոցիալական պայմանների հետագա բարելավմանը։

Զինվորական անձնակազմի հետ զրույցի ընթացքում՝ Զ.Հասանովը հետաքրքրվել է նրանց մտահոգություններով և տվել համապատասխան հանձնարականներ՝ նրանց պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների ու հմտությունների բարելավման հետ կապված։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով  


Լրահոս