Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության վարչության պետ, գնդապետ Անար Էյվազովը, գերատեսչության կայքին տված հարցազրույցում՝ կապված հակաահաբեկչական գործողության հաջող ավարտի առաջին տարելիցի հետ։
«Սեպտեմբերի 19-ին Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի վրա՝ հայկական անօրինական զինված ստորաբաժանումների հետախուզադիվերսիոն ջոկատերի կողմից նախապես տեղադրված ականների վրա՝ մեր երկրի պետական կառույցներին պատկանող երկու տրանսպորտային միջոցների պայթելու հետևանքով զոհվել և վիրավորվել են ոստիկանության աշխատակիցներ, քաղաքացիական անձինք և զինծառայողներ:
Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ, եռակողմ հայտարարության դրույթների պահպանումն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական շրջանում լայնածավալ սադրանքները կանխելու, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները զինաթափելու և մեր տարածքներից դուրսբերելու, նրանց ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, վերականգնման ու շինարարական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական անձնակազմի և զինծառայողների անվտանգությունը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական համակարգի վերականգնումը ապահովելու նպատակով՝ մեր Զինված ուժերը հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Ղարաբաղի տնտեսական շրջանում: Գործողության շրջանակներում՝ գերճշգրիտ զենքի օգտագործմամբ շարքից դուրս են բերվել՝ Հայաստանի զինված ուժերի միավորումների և հայկական անօրինական զինված խմբավորումների մնացորդների առաջնագծի և խորքային դիրքերը, երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցները և այլ օրինական ռազմական թիրախները։
Անօրինական զինված խմբավորումների զինաթափման և անջատողական վարչակարգի լուծարման արդյունքում՝ ամբողջությամբ վերականգնվել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի տնտեսական շրջանի նկատմամբ»,- նշել է գնդապետը։
Zinvor.info