Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Reuters Միջազգային լրատվական գործակալության՝ «Ադրբեջանի նախագահը վստահ է Ուկրաինայի հետ գազի երթուղու բանակցություններում» հոդվածը պարունակում է պետության ղեկավարի հայտարարությունները՝ Բաքվի միջնորդության վերաբերյալ Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման հարցում։
Bloomberg-ի «Ադրբեջանը բանակցություններ է վարում ևս երեք եվրոպական երկրների գազ մատակարարելու շուրջ» հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական ութ երկրների և Եվրամիության հետ համաձայնագիր ունի՝ մինչև 2027 թվականը կրկնապատկելու արտահանումը։
«Իլհամ Ալիևը հաստատել է, որ Մոսկվան և Կիևը դիմել են իրեն՝ խնդրելով հեշտացնել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա, երբ հիմնական համաձայնագրի ժամկետը լրանա դեկտեմբերին։ Լուծումներից մեկը կարող է լինել ռուսական մատակարարումների փոխարինումը մեկ այլ երկրից, օրինակ՝ Ադրբեջանից կամ Թուրքիայից գազով: Դա թույլ կտար Ուկրաինային շարունակել ստանալ տարանցման վճարներ, իսկ Եվրոպային՝ շարունակել գազ ստանալ»,- ասվում է հոդվածում։
Եվրոպայի էներգետիկ անվտանգության և ռուսական գազի տարանցման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները լայնորեն լուսաբանվում են նաև՝ Financial Post, The Straits Times, U.S. News,, World Energy News գործակալությունների կողմից և այլն:
Zinvor.info