Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է՝ Չեռնոբիոյի միջազգային ֆորումի շրջանակներում մոդերատորի հարցերին պատասխանելիս։
«Եթե խոսենք հիպոթետիկ հնարավորության մասին, ապա դա միանգամայն իրագործելի է։ Նախ, հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին մենք 70 տարի եղել ենք ԽՍՀՄ կազմում, մենք բազմակողմանի կապեր ենք պահպանում անձնական շփումների և քաղաքական մակարդակում։ Այսօր մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները շատ լավ ենք համարում։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք եղել և չենք լինելու հակառուսական պատժամիջոցների արշավի մաս»,- ասել է նախագահը։
Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այս գործընթացում՝ հաշվի առնելով երկու երկրների հետ հարաբերությունների պրագմատիզմը։ «Մենք երբեք չենք նախաձեռնել դա։ Ես գիտեմ, որ կան շատ ուրիշներ, ովքեր ցանկանում են մասնակցել դրան: Բայց եթե պահանջվի մեր մասնակցությունը, մենք պատրաստ ենք»,- հավելել է պետության ղեկավարը։
Zinvor.info