Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին: «Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է»
 Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին:  «Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է»
13:48     06 09 2024    
Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում: Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է Չեռնոբիոյի միջազգային ֆորումի՝ «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» նստաշրջանում իր ելույթի ժամանակ։

Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն համաձայնեցված է, պետության ղեկավարը նշել է. «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է՝ համաձայնեցված է Հայաստանի հետ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը՝ հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Այնուամենայնիվ, սա քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս