Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ-ի մասն է հանդիսանում
 Զախարովա.  Հայաստանը ՀԱՊԿ-ի մասն է հանդիսանում
16:25     04 09 2024    
Հայաստանը, դե յուրե, մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին ասել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Հայաստանը հավատարիմ է՝ կազմակերպության հետ փոխգործակցության «դուրս գալու» դիրքորոշմանը։

«Մեր կարծիքով՝ դա հակասում է հայ ժողովրդի շահերին։ Մենք ակնկալում ենք, որ բուն Հայաստանի և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանի անվտանգության շահերից ելնելով՝ մեր լիարժեք գործընկերությունը կվերսկսվի»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Հայաստան  


Լրահոս