Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Մալայզիայի Սենատի փոխնախագահին
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Մալայզիայի Սենատի փոխնախագահին
09:19     03 09 2024    
Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է՝ Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով այցով մեր երկրում գտնվող՝ Մալայզիայի Սենատի փոխնախագահ Նուր Ջազլան Մուհամմեդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Մալայզիայի միջև հարաբերությունները երկկողմ և բազմակողմ հարթություններում, Միլլի Մեջլիսի ընտրությունների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Ջեյհուն Բայրամովը զրուցակիցներին տեղեկացրել է՝ ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հետևողական, համակարգված և ինտենսիվ քայլերի մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս