Ադրբեջանի պաշտպանության նախարարը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը
 Ադրբեջանի պաշտպանության նախարարը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը
16:50     30 08 2024    
Օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, Զաքիր Հասանովը շնորհավորել է թուրք գործընկերոջը՝ Հաղթանակի և եղբայրական երկրի Զինված ուժերի օրվա առթիվ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս