Ադրբեջանական ուղղաթիռները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական ուղղաթիռները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:31     27 08 2024    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ Ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներով վարժանքներ են անցկացվել, Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Թռիչքից առաջ քարտեզի վրա հստակեցվել են խնդիրները, անցկացվել են նպատակների հաշվարկներ, անձնակազմի ուշադրությանն են հասցվել անվտանգության կանոնները։

Պլանին համապատասխան՝ ուղղաթիռային ստորաբաժանումները խմբային թռիչքներ են իրականացրել բազավորման օդանավակայանից և առաջադրանքներ կատարել՝ զորավարժարանում պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները ոչնչացնելու համար։

Ուղղաթիռների անձնակազմի մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված վարժանքների ընթացքում՝ առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս