Ադրբեջանցի հրետանավորները հղկում են մարտական ​​հմտությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանցի հրետանավորները հղկում են մարտական ​​հմտությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:16     26 08 2024    
2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի հրետանային ստորաբաժանումների հետ՝ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ են անցկացվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել համակենտրոնացման տարածքներ, որտեղ կատարել են՝ կրակային դիրքեր գրավելու և հրետանային համակարգերը մարտի պատրաստելու խնդիրները։

Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ պահպանել հրետանային ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակը, բարձրացնել զինծառայողների գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը, կատարելագործել հրետանային ստորաբաժանումների ղեկավարման հրամանատարական կազմի հմտությունները:

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս