Ալիև. Մենք միշտ զգացել ենք ողջ ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը
  Ալիև. Մենք միշտ զգացել ենք ողջ ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը
16:22     23 08 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ իր ուզբեկ գործընկեր Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է՝ օկուպացիայից ազատագրված Խանքենդի քաղաքում թեթև արդյունաբերության ձեռնարկություն ստեղծելու նախագիծը, հաղորդում է Armenia.Az-ը։

«Կցանկանայի առանձնացնել միայն մեկ նախագիծ, քանի որ այն նշանակալից է, դա օկուպացիայից ազատագրված Խանքենդի քաղաքում թեթև արդյունաբերության նոր ձեռնարկության ստեղծումն է։ Սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության ևս մեկ խորհրդանիշն է։ Մենք միշտ՝ և՛ օկուպացիայի տարիներին, և՛ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո, զգացել ենք ողջ ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։ Ես այսօր խոսեցի նաև այս մասին, Ուզբեկստանն առաջին երկիրն էր, որը նախագահի նախաձեռնությամբ մեզ ոչ միայն բարոյական աջակցություն ցուցաբերեց, այլև աջակցություն՝ ազատագրված տարածքների վերականգնման գործում»,- նշել է պետության ղեկավարը՝ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Միրզիյոև  


Լրահոս