Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ «Ադրբեջանական արշավն ընդդեմ ականների» հասարակական միավորման ղեկավար Հաֆիզ Սաֆիխանովը։ Նա նշել է, որ սահմանազատման գործընթացում Ադրբեջանին վերադարձված չորս գյուղերում ամենալայնածավալ դիտարկում է իրականացվել. «Այդ տարածքները նույնպես զանգվածաբար ականապատվել են»։
Հ.Սաֆիխանովը հավելել է, որ ականներով աղտոտվածության տոկոսով Ադրբեջանը աշխարհի երկրների հնգյակում է։ «Հորադիզի գործողության ընթացքում՝ Ֆիզուլիի ազատագրված 21 գյուղերում հայտնաբերվել է 41 հազար ական»,- ասել է նա։
Zinvor.info