Նախչըվանը հայկական կրակի տակ
  Նախչըվանը հայկական կրակի տակ
09:23     19 08 2024    
Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Նախչըվանի ուղղությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։

«Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակի են ենթարկել՝ Նախըվանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լեքեթաղ գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Այս ուղղությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ»,-նշել են պաշտպանական գերատեսչությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան   ՊՆ  


Լրահոս