Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի ռազմական փորձագետները քննարկել են համագործակցության ընդլայնումը
 Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի ռազմական փորձագետները քննարկել են համագործակցության ընդլայնումը
09:12     16 08 2024    
Սաուդյան, Արաբիայի Թագավորության զինված ուժերի՝ կրթության և հոգևոր արժեքների քարոզման գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Միսֆիր բին Հասան ալ-Իսայի գլխավորած պատվիրակությունը այց է կատարել Ադրբեջան։

Ադրբեջանական բանակի ուսումնամարզական կենտրոնում տեղի է ունեցել հյուրերի հանդիպումը՝ ՊՆ անձնակազմի գլխավոր վարչության գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության վարչության պետ, գնդապետ Էլշադ Աբիլովի հետ։

Պատվիրակությանը դասախոսություններ են կարդացվել՝ «Ազգային-հոգևոր, բարոյական և հայրենասիրական արժեքների կարևոր դերը զինվծառայողների բարոյահոգեբանական ոգու բարձրացման գործում» թեմայով, ճեպազրույց է ներկայացվել՝ գաղափարական աշխատանքի կազմակերպման և զինվորական հոգեբանների պատրաստման, ինչպես նաև գործունեության հիմնական ոլորտների վերաբերյալ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սաուդյան-Արաբիա  


Լրահոս